Չինաստանում նոր տեսակի թռչնագրիպի զոհերի թիվն հասել է 6-ի
Աշխարհում
14:23 05/04/2013

Չինաստանում նոր տեսակի թռչնագրիպի զոհերի թիվն հասել է 6-ի

Չինաստանի Չժեցյան նահանգում H7N9 թռչնագրիպի նոր տեսակի մահացության ևս մեկ դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում է «Վեստի» հեռուստաընկերությունը: Տեղեկատվության համաձայն, այսպիսով նոր վարակի զոհերի թիվն հասել է 6-ի:

Նշվում է, թե ընդհանուր առմամբ երկրի տարածքում արձանագրվել է H7N9 վարակի 14 դեպք, դրանցից 6-ը Շանհայում, 4-ը Ցյանզու նահանգում, 3-ը Չժեցյան և մեկը Անհոյ նահանգներում: Ավելի վաղ վարակակիրներից 4-ը մահացել էին Շանհայում:

Մասնագետներն այժմ փորձում են պարզել, թե ինչ ճանապարհով է վարակը փոխանցում մարդկանց: Հայտնի է վիրուսի աղբյուր են հանդիսանում թռչունները, սակայն մարդկանցից վարակի դեպքեր մինչ օրս չեն արձանագրվել:

Placeholder
Չինաստանում նոր տեսակի թռչնագրիպի զոհերի թիվն հասել է 6-ի