Բագրատյանը դեռևս չի որոշել՝ որ ինաուգուրացիային է մասնակցելու
Օրվա մամուլ
09:43 05/04/2013

Բագրատյանը դեռևս չի որոշել՝ որ ինաուգուրացիային է մասնակցելու

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին՝ մասնակցելո՞ւ է ապրիլի 9-ի ԱԺ հատուկ նիստին՝ Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային, ասել է, որ իրենք այս երկու օրը կհրավիրեն կուսակցության քաղխորհրդի նիստ և այս հարցի առնչությամբ որոշում կկայացնեն: Հարցին՝ «հնարավո՞ր է որոշում կայացնեք, որ մասնակցելու եք Րաֆֆի Հովհաննիսյանի «ինաուգուրացիային», Բագրատյանը պատասխանել է. «Դա ևս չեմ բացառում»:

Placeholder
Բագրատյանը դեռևս չի որոշել՝ որ ինաուգուրացիային է մասնակցելու