Մարսելոն «Ռեալում» հանդես կգա ևս 3 տարի
Աշխարհում
13:50 05/04/2013

Մարսելոն «Ռեալում» հանդես կգա ևս 3 տարի

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն ակումբի հետ երկարաձգել է պայմանագրի ժամկետը և թիմում հանդես կգա ևս 3 տարի` շատ ավելի նպաստավոր պայմաններով: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»-ն:

Այսպիսով` բրազիլացի ֆուտբոլիստը, ով վերջին ժամանակաշրջանում իր տեղն «Արքայական ակումբի» հիմնական կազմում զիջել էր Ֆաբիո Կոենտրաուին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հանդես կգա մինչև 2018 թ.-ը:

Մարսելոյի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում էր 2015 թ. հունիսին: Իսպանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ բրազիլացին «Ռեալի» թվով 6-րդ ֆուտբոլիստն է, ով պայմանագիր ունի` նվազագույնը մինչև 2016 թ.-ը:

Placeholder
Մարսելոն «Ռեալում» հանդես կգա ևս 3 տարի