Շփման գծի երկայնքով թռիչքներ չեն իրականացվում. Անհրաժեշտության դեպքում ՀՕՊ զորքերը արժանի հարված կհասցնեն
Քաղաքական
17:16 05/04/2013

Շփման գծի երկայնքով թռիչքներ չեն իրականացվում. Անհրաժեշտության դեպքում ՀՕՊ զորքերը արժանի հարված կհասցնեն

 Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը լուրեր է տարածել այն մասին, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռները ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թարթառի և Աղդամի հատվածի երկայնքով թռիչքներ են իրականացնում:

Թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակովը Panorama.am-ը դիմեց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանին:

«Այդ տեղեկությունները բավականին չափազանցված են: Ադրբեջանական ինքնաթիռները հերթական անգամ թռիչքներ է իրականացնում, սակայն դրանք իրականացվում են շփման գծից 20 կմ հեռու, այլ ոչ թե շփման գծի երկայնքով: Օդային սահմանի խախտման դեպքեր չեն գրանցվել»,- շեշտեց Ս. Հասրաթյանը՝ ավելացնելով, որ իր կարծիքով այդ թռիչքները ուսումնական բնույթի են:

«Արցախի օդային տարածքը գտնվում է հզոր պաշտպանության տակ: Եվ եթե հանկարծ հակառակորդը փորձի խախտել Արցախի օդային տարածքը, Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության զորքերը արժանի հարված կհասցնեն»,- ընդգծեց նա:

Placeholder
Շփման գծի երկայնքով թռիչքներ չեն իրականացվում. Անհրաժեշտության դեպքում ՀՕՊ զորքերը արժանի հարված կհասցնեն