Քաշունի համայնքում 12 մարդ է ապրում. վերջին երեխան ծնվել է 3-4 տարի առաջ
Օրվա մամուլ
09:47 06/04/2013

Քաշունի համայնքում 12 մարդ է ապրում. վերջին երեխան ծնվել է 3-4 տարի առաջ

Սյունիքի մարզի Քաշունի համայնքում 12 մարդ է ապրում: Համայնքապետ Գառնիկ Հակոբյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ գյուղում դպրոցահասակ ընդամենը 4 երեխա կա, և քանի որ գյուղը դպրոց չունի, երեխաներից 2-ը սովորում են Կապան քաղաքում, մյուս երկուսը`Երևանում:
«Մեր գյուղում վերջին անգամ երեխա ծնվել է 3-4 տարի առաջ»,-ասել գյուղապետը: Հակոբյանի խոսքերով`գյուղացիների եկամտի միակ աղբյուրը հարազատներից ստացված ֆինանսական օգնությունն է և թոշակը: «Միակ լավ բանը այն է, որ ջրի խնդիր չունենք»,-հավելել է գյուղապետը:

Placeholder
Քաշունի համայնքում 12 մարդ է ապրում. վերջին երեխան ծնվել է 3-4 տարի առաջ