Կասպարով. «Արոնյանը մոտ է առաջնակարգ շախմատիստներին»
Աշխարհում
16:51 06/04/2013

Կասպարով. «Արոնյանը մոտ է առաջնակարգ շախմատիստներին»

Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովն ամփոփել է Լոնդոնում ավարտված շախմատի հավակնորդների մրցաշարի արդյունքները` բարձր դասելով հատկապես Վասիլի Իվանչուկի խաղը: 

Հիշեցնենք, որ Իվանչուկը կարողացել էր պարտության մատնել առաջին և 2-րդ տեղերը գրաված Մագնուս Կառլսենին և Վլադիմիր Կրամնիկին:

«Իվանչուկն իսկական մարտիկի պես իրեն դրսևորեց, և դա զարմանալի չէ: Նա առաջնակարգ շախմատիստ է: Նույնը, օրինակ, չեմ կարող ասել Գելֆանդի և Տոպալովի մասին: Լևոն Արոնյանը շատ մոտ է առաջնակարգ շախմատիստներին, բայց դեռ չի հայտնվել նրանց ցանկում»,- նշել է Կասպարովը:

Placeholder
Կասպարով. «Արոնյանը մոտ է առաջնակարգ շախմատիստներին»