Մանչինին զգում է Բալոտելլիի կարիքը
Աշխարհում
14:43 06/04/2013

Մանչինին զգում է Բալոտելլիի կարիքը

 «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ընդգծել է, որ նոր մրցաշրջանում թիմն ավելի քիչ գոլեր է խփում, քան նախորդում: Մասնագետի կարծիքով` դա կապված է Մարիո Բալոտելլիի «Միլան» տեղափոխության հետ: Այս մասին տեղեկացնում է «Corriere dello Sport»-ը:

«Նախորդ մրցաշրջանում միայն Բալոտելլին Անգլիայի առաջնությունում 15 գոլ էր հեղինակել: Հիմա մեզ չեն բավականացնում հենց այդ գոլերը: Ահա և ողջ տարբերությունը: Հիմա մենք 20 գոլ պակաս ենք խփել:
Մեր պաշտպանությունն ամենաուժեղն է: Նույնը չեմ կարող ասել հարձակման գծի մասին, քանի որ նախ կորցրեցինք Ագուիերոյին, իսկ հետո` Բալոտելլիին»,- հայտարարել է Մանչինին:

Placeholder
Մանչինին զգում է Բալոտելլիի կարիքը