Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկյան դերասան Թոմ Կրուզը հաստատել է, որ նկարահանվելու է «Առաքելությունն անիրագործելի է-5» («Mission Impossible») ֆիլմը: Այս մասին նա հայտնել է բրիտանական հեռուստաշոուի ժամանակ: Դերասանն ասել է, որ աշխատում է սցենարի վրա: Միաժամանակ Կրուզը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ էկրաններ կբարձրանա լրտեսական մարտաֆիլմը:
Անցյալ տարվա հոկտեմբերին դերասանն ասել էր, որ դեմ չէր լինի այս շարքի նոր ֆիլմ նկարահանել: Ֆիլմի առաջին մասի ռեժիսորը Բրայան Դե Պալման է, այն էկրան է բարձրացել 1996 թվականին, բյուջեն կազմել է 80 միլիոն դոլար: Կոմերցիոն առումով ֆիլմը հաջողված էր և բերել է ավելի քան 450 միլիոն դոլարի եկամուտ համաշխարհային վարձույթում: Ընդհանուր առմամբ, 4 ֆիլմերն ավելի քան 2 միլիարդ դոլարի եկամուտ են ապահովել: