Ռուսահայերի միության նախագահ. Եթե մեր հայրենակիցներր չեն օգնում պետությանը, թող չխանգարեն
Քաղաքական
17:56 08/04/2013

Ռուսահայերի միության նախագահ. Եթե մեր հայրենակիցներր չեն օգնում պետությանը, թող չխանգարեն

 «Հայաստանի Հանրապետության նախագահը խնդրեց հստակեցնել մեր գործունեության ծրագիրը», - «Համաշխարհային հայկական կոնգրես»-ի Գլխավոր խորհրդի այսօրվա նիստին հայտարարեց Կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ այսօր հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և քննարկել Կոնգրեսի գործունեության տեսլականը:

Նա կարևորեց սփյուռքահայության ակտիվ մասնակցությունը Հանրապետության կայացման և ուժեղացման, ներքին կյանքի բարելավման գործում՝ հույս հայտնելով, որ Կոնգրեսի հետագա ծրագրերը կնպաստեն դրան: Արա Աբրահամյանը նաև նշեց, որ «Համաշխարհային հայկական կոնգրես»-ը հնարավորություն ունի կրկնապատկել իր բյուջեն, և ակտիվ համագործակցել Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների , ստեղծագործական միավորումների և ՀՀ զինված ուժերի հետ և նոր համատեղ ծրագրերով հանդես գալ:
Նա նաև գոհունակությամբ նշեց, որ մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկզբին Կոնգրեսը Երևանում՝ Հյուսիսային պողոտայում գրասենակ կունենա:

«Սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը պետք է լինեն աշխարհասփյուռ հայության երկու տները: Մենք չենք նվազեցնում պետական մարմնի դերը, բայց մենք ևս պետք է ունենանք մեր տունը», - ասաց նա:

 Ֆինանսական ներդրումների հարցում ՀՀԿ նախագահը կարևորեց սփյուռքահայերության անշահախնդիր աջակցությունը, ինչպես նաև՝ Գլխավոր խորհրդի կողմից նվիրատվությունների թափանցիկ տնօրինումը: «Ես ևս կկատարեմ ներդրումներ, և ոչ միայն ես, այլ նաև՝ տարբեր մարդիկ: Շատ կարևոր է, որ դա լինի Գլխավոր խորհրդի տրամադրության տակ», - ասաց նա:

Ռուսաստանահայերի միության նախագահը նաև կարևորեց, որ սփյուռքահայությունը կառուցողական մոտեցում դրսևորի հայրենիքում տեղի ունեցող գործընթացներին:

«Հայաստանը պետք է դառնա հայության համար ամեանապահով երկիրը և իշխանություներին  պետք է օգնել իրականացնել փոփոխություններ, աջակցել, ոչ թե թուլացնել հիմքերը», - ասաց նա:

Արա Աբրահամյանի խոսքով՝Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ,  սակայն պետք չէ դրանց  հապշտապ և անհեռատես լուծում առաջարկել: Հիշեցնելով ԽՍՀՄ փլուզման հանգեցրած Միխայիլ Գորբաչովի ձախողված քաղաքականության մասին, նա կոչ արեց սփյուռքահայությանը լինել զգոն, համբերատար և հանդուրժող:

«Մենք պետք է ունենանք ուժեղ իշխանություն՝ պետականության հասկացողությամբ:  Իշխանությունը պետք է հարգվի: Միացյալ նահանգներում ոչ բոլորն են սիրում Օբամային, բայց հարգում են: Մենք բոլորս պետք է մասնակցենք պետության կայացմանը: Մեր նպատակը Սփյուռք – Հայաստան կապերի ամրապնդումն է, իսկ եթե մեր հայրենակիցները չեն կարող օգնել, թող չխանգարեն», - ասաց Արա Աբրահամյանը:

 

Placeholder
Ռուսահայերի միության նախագահ. Եթե մեր հայրենակիցներր չեն օգնում պետությանը, թող չխանգարեն