Երևանում տեղի կունենա «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողով
Տնտեսություն
10:05 08/04/2013

Երևանում տեղի կունենա «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողով

Ապրիլի 15-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողով, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում Կորեայի տնտեսության վերաբերյալ իրազեկությունը, ներկայացնել հայ-կորեական տնտեսական հարաբերությունների պատմությունը և քննարկել հնարավոր զարգացումները, տեղեկացնում են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հանրային կապերի ծառայությունից:

Գիտաժողովը համատեղ կազմակերպել են Կորեական հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Գիտաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ պարոն Աշոտ Ոսկանյանը, ԵՊԼՀ ռեկտոր տիկին Գայանե Գասպարյանը, Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպանության խորհրդական Փակ Ջի Ընը: Միջազգային գիտաժողովին զեկույցներով հայկական կողմից ելույթ կունենան ՀՀ էկոնոմիկայի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ պարոն Ալեքսանդր Ավետիսյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միության տնօրեն պարոն Արսեն Ղազարյանը, ԵՊԼՀ օտար լեզուների ֆակուլտետի դասախոս պարոն Փակ Հի Սուն, իսկ կորեական կողմը՝ Յոնսե համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հետազոտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Լի Յոնհոն: Նիստը կվարի Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Զեկույցներին կհաջորդեն հարց ու պատասխան և ընդհանուր քննարկում:

Placeholder
Երևանում տեղի կունենա «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողով