ՀՀԿ-ականների վարքագիծը չի փոխվի. Գալուստ Սահակյանը` Գագիկ Ծառուկյանին
Քաղաքական
15:46 08/04/2013

ՀՀԿ-ականների վարքագիծը չի փոխվի. Գալուստ Սահակյանը` Գագիկ Ծառուկյանին

ՀՀԿ-ն պատրաստ է ադեկվատ պատասխան տալ հնչող ցանկացած հայտարարության՝ քաղաքակրթության և կոռեկտության սահմաններում: Մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Դա մեր սկզբունքներից մեկն է, կանխավ որևէ մեկին մենք բան չենք ասում, բայց եթե էդպես հանիրավի մտքեր են շռայլում հասարակության մեջ, մենք հակադարձում ենք և երբեմն շատ կոշտ: Քաղաքական թիմը հենց էդպես պիտի լինի», հավելեց Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, երեկ Մոսկվա կինոթատրոնում ավագանու ընտրություների քարոզարշավի մեկնարկի ժամանակ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես, հայտարարել էր. «Եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք և վիրավորողը իր հետ է գործ ունենալու»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի համարում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հայտարարությամբ սպառնացել է կամ առհասարակ ձեռնոց է նետել իրենց՝ ՀՀԿ-ին:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով, այսօր էլ, վաղն էլ Ծառուկյանի այդ հայտարարությունից հետո չի փոխվի այն ՀՀԿ-ականների, այսպես ասած, վարքագիծը, որոնք հաճախ են փոխհրաձգության մեջ հայտնվում ԲՀԿ-ական որոշ գործիչների հետ:
Գալուստ Սահակյանն ընդգծեց նաև, որ ՀՀԿ-ն պատասխանատվություն է զգում քաղաքական գործընթացների մեջ և փորձում է անել ամեն ինչ, որպեսզի դրանք ընթանանա ոչ միայն կոռեկտության սահմաններում:

Նախորդող հրապարակում. Գ.Ծառուկյան. մարդկանց պետք է հնարավորություն տալ ապրել ու աշխատել

Placeholder
ՀՀԿ-ականների վարքագիծը չի փոխվի. Գալուստ Սահակյանը` Գագիկ Ծառուկյանին