Հենրիխ Մխիթարյանը մոտենում է ռեկորդին
Աշխարհում
16:32 08/04/2013

Հենրիխ Մխիթարյանը մոտենում է ռեկորդին

Ուկրաինայի Պրեմիեր լիգայի նախորդ տուրում Կիևի «Դինամոյի» հետ խաղում խփելով 2 գոլ` Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրեց 21-ի: Ուկրաինայի առաջնություններում նախկինում միայն 6 ֆուտբոլիստների է հաջողվել հասնել այդ ցուցանիշին, սակայն` ողջ մրցաշարի ընթացքում: Նրանցից երկուսը կարողացել են հատել նաև 22 գոլի սահմանագիծը:

Հենրիխ Մխիթարյանն այսօրվա դրությամբ մեկ խաղում խփել է 0,95 գոլ և այդ ցուցանիշով լավագույնն է Ուկրաինայի առաջնության պատմության մեջ: Երկրորդ ու երրորդ տեղերում նույնպես «Շախտյորի» ֆուտբոլիստներն են` Անդրեյ Վորոբեյը (0,87 գոլ) և Օլեգ Մատվեևը (0,84 գոլ):

Մրցաշրջան
Ֆուտբոլիստ
Թիմ
Գոլ
Խաղ
Միջինը` 1 խաղում
1994-1995
Արսեն Ավակով
«Տորպեդո» (Զապ.)
21
33
0,64
1996-1997
Օլեգ Մատվեև
«Շախտյոր» (Դ.)
21
25
0,84
1997-1998
Սերգեյ Ռեբրով
«Դինամո» (Կ.)
22
29
0,76
2000-2001
Անդրեյ Վորոբեյ
«Շախտյոր» (Դ.)
21
24
0,87
2002-2003
Մաքսիմ Շացկիխ
«Դինամո» (Կ.)
22
29
0,76
2002-2003
Ալեքսեյ Բելիկ
«Շախտյոր» (Դ.)
21
28
0,75
2012-2013
Հենրիխ Մխիթարյան
«Շախտյոր» (Դ.)
21
22
0,95

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը մոտենում է ռեկորդին