ՀՀ նախագահը երդվեց
Քաղաքական
12:13 09/04/2013

ՀՀ նախագահը երդվեց

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության ու պաշտոնի ստանձնման արարողությունը: Կարմիր գորգով ներս մտավ ու բեմ բարձրացավ Սերժ Սարգսյանը: Նա ողջունեց բեմում նստած ԱԺ նախագահին ու փոխնախագահներին:

Դիմելով երկրի նախագահին, Վեհափառ Հայրապետին ու հյուրերին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հատուկ նիստը բացված:

«ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնելու, երդման արարողության կապակցությամբ հրավիրված Հատուկ նիստը հայտարարում եմ բացված»,-ասաց ԱԺ նախագահը:
Ապա սահմանված արարողակարգի համաձայն նա հորդորեց ներս բերել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Սահմանադրության մայր օրինակը, Վեհամոր Ավետարանը: Սահմանադրության մայր օրինակը դահլիճ բերեց ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը:
Այս պահին ողջույնի խոսքով ներկաներին դիմում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա երդվեց.
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` իփառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
Խոսքի ավարտից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը:

Նախորդող`  ՀՀ նախագահների երդմնակալությունը` կարճ փորձ, կայուն ավանդույթներ (Տեսանյութերով)

Placeholder
ՀՀ նախագահը երդվեց