Ս. Գիմիշյան. Մի քիչ տխուր է...Ընտրված ուղին ու պայքարի ձևը չեմ հասկանում
Քաղաքական
15:56 09/04/2013

Ս. Գիմիշյան. Մի քիչ տխուր է...Ընտրված ուղին ու պայքարի ձևը չեմ հասկանում

 «Ես ընդհանրապես ակնկալում եմ, որ երկրում քաղաքական խնդիրներ լուծվեն և երկիրը նոր իրավիճակում հայտնվի: Որ հինգ տարի հետո մենք այնպիսի նախագահական ընտրություններ չունենանք, ինչպիսիք եղել ենք վերջին երեք-չորս նախագահական ընտրությունները»,- անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի գլխավորած շարժման հետ կապված ակնկալիքներին` Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Իսկ թե ինչպես պետք է դա տեղի ունենա, պարոն Գիմիշյանը նշեց. «Ես և իմ ընկերները Ր. Հովհաննիսյանին ներկայացրել ենք մեր առաջարկները: Բայց որոշում ընդունողն ինքն է, որովհետև ժողովուրդն է որոշել, որ նա պետք է լինի ընդդիմության առաջնորդը»:

Զրուցակիցը չցանկացավ մանրամասներ հաղորդել այդ առաջարկների վերաբերյալ, բայց  նշեց, որ «առաջարկները տարբերվում են նրանից, ինչ որ արվում է, բայց դա կարևոր չէ: Որոշում ընդունողն ինքն է»:

Հարցին, թե հատկապես այսօրվա ակցիայից ինչ է սպասում, Ս. Գիմիշյանը պատասխանեց. «Ինձ համար մի քիչ տխուր է: Ես այսօր քաղաքական գործընթաց, էական փոփոխություններ չեմ տեսնում: Այսօր եկել էի, ուզում էի հասկանալ, զգալ ժողովրդին ու հասարակական գործընթացները, ինչպես նաև ուզում էի տեսնել, թե ինչ ուղիով է Ր. Հովհաննիսյանը տանելու պայքարը: Բայց, ցավոք սրտի, ընտրված ուղին ու պայքարի ձևը չեմ հասկանում: Դա երևի իմ պրոբլեմն է, որ չեմ հասկանում»:

Placeholder
Ս. Գիմիշյան. Մի քիչ տխուր է...Ընտրված ուղին ու պայքարի ձևը չեմ հասկանում