Մարգարետ Թետչերի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 17-ին
Աշխարհում
16:21 09/04/2013

Մարգարետ Թետչերի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 17-ին

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 17-ին Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, գրում է «Ռիա Նովոստին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարգարետ Թետչերի հուղարկավորությունը պետական կարգավիճակ չի ունենա, թեև կանցնի պահպանելով արարողակարգի այն կանոնները, որ կային արքայադուստր Դիանայի ու թագավորական ընտանիքի այլ անդամների հուղարկավորության ժամանակ:


Հիշեցնենք, որ Մ. Թետչերը մահացել է նախօրեին 87 տարեկան հասակում: Նա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին և միակ վարչապետն է եղել (1979-1990):

Նախորդող նորություն`  Թետչերին կհուղարկավորեն լեդի Դիանայի նման

Placeholder
Մարգարետ Թետչերի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 17-ին