Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Առավոտը» գրում է. «Երեկ Գյումրու կենտրոնական շուկայի, այսպես կոչված` «Լաչինի միջանցքում» բացօթյա առևտրով զբաղվող մարդիկ մտել էին Գյումրու քաղաքապետարան` տեղի իշխանություններից պարզաբանում պահանջելու, թե ինչու են իրենց տուգանքի ենթարկում և պահանջում 1 քառակուսի մետրի համար 500 դրամ մուծել:
«Ոստիկանները մեզ 1100 դրամ տուգանքի են ենթարկել, թե անօրինական եք կանգնել, փողոցային առևտուր չի թույլատրվում: Մի անգամ էլ են Բալասանյանի նշանակումից հետո թղթերով, չեկերով եկել, յազվա են եղել: Բայց հարցնելն ամոթ չլինի` էդ ի՞նչ ենք աշխատում, որ օրական 2-3 հազար դրամ քեզ մուծենք»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է շուկայում կանգնող երիտասարդ մի տղա: Մեկ այլ առևտրական էլ միջամտել է`ասելով, թե արդեն երկու տարի է` շուկայում առևտուրը կատարվում է չլսված կանոններով, նիսյայով միրգ ու կանաչի են վաճառում, քանի որ գյումրեցիների թիվը կիսով պակասել է: Վաճառականներից մեկն էլ դիմել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ ասելով. «Բալասանյանը, նստած իրա տաք տեղը, ինչ ձևի ուզում է, էն ձևի հրամայում է: Մենք իրան փող չունենք տալու, 330 դաստա կանաչի պիտի ծախեմ, որ տեղի փող տամ»: