Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանցիները Մարաղայում իրականացրել են ցեղասպանություն
Քաղաքական
11:35 10/04/2013

Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանցիները Մարաղայում իրականացրել են ցեղասպանություն

«1992թ.-ի ապրիլի 10-ի Մարաղայում տեղի ունեցած իրադարձությունը Քերոլայն Քոքսն անվանել է նորագույն Գողգոթա և դրանով ամեն ինչ ասված է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Մարաղայի ոճրագործության տարելիցին ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ Մարաղայի դեպքերից հետո իրենց ցնցումը այնքան մեծ էր, որ  նույնիսկ Արթուր Մկրտչյանի մահը կապում էին այդ իրադարձություններից ստացած ծանր տպավորությունների հետ: «Մարաղայի ցեղասպանությունը իրականացվել է ադրբեջանցիների կողմից խաղաղ, անպաշտպան հայ գյուղացիների նկատմամբ»,-ասաց բանախոսը:

Ադրբեջանցիները ոչնչացրել են Մարաղայի բնակիչներին ամենադաժան մեթոդներով՝մարդկանց կենդանի այրել են, մասնատել են, ինչը հետագայում ապացուցվել է էքսգումացիայի արդյունքում:

Լ. Ալավերդյանը ասաց, որ Մարաղայի ահավոր պատկերը ցնցել էր բոլորին և այդ տեսարանները իրոք ահասարսուռ էին:

Բանախոսը նկատեց, որ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ 1997թ.-ին Մարաղայի վերաբերյալ իրավական մի մեծ փաթեթ էր պատրաստել, կատարել մեծ աշխատանք և այդ փաթեթը ներկայացրել ՄԱԿ:

Ալավերդյանը նշեց, որ ադրբեջանցիների կողմից գերեվարված 59 հայ պատանդներից 19-ը չի վերադարձվել, իսկ Մարաղայի պատադների հետ զրուցելուց հետո կարելի է տասնյակ գրքեր գրել այդ դժբախտ պատմությունների հիման վրա:

«Արա Սաղաթելյանը և Հանրային կապերի և տեղակատվության կենտրոնը մեծ աշխատանքներ են տարել Մարաղայի վերաբերյալ ֆիլմի ստեղծման, ինչպես նաև այլ ֆիլմաշարարերի ստեղծման ուղղությամբ»,-ասաց Լ. Ալավերդյանը:

Նա նշեց, որ ինքը երջանիկ է, որ կարողացել է համագործակցել նրանց հետ՝ ֆիլմաշարերի ստեղծման աշխատանքներին մասնակցելու առումով և ուրախ է, որ կա  այդպիսի կենտրոն:

Placeholder
Լարիսա Ալավերդյան. Ադրբեջանցիները Մարաղայում իրականացրել են ցեղասպանություն