Ժոզե Մոուրինյոն կրկնեց Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը
Աշխարհում
14:40 10/04/2013

Ժոզե Մոուրինյոն կրկնեց Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում 7-րդ անգամ իր թիմին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Մինչ այդ նման նվաճմամբ կարող էր հպարտանալ միայն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:

Ավելի վաղ Էլենիո Էրրերան, Լուի վան Գալը, Մարչելլո Լիպպին, Մեթ Բեսբին ու Միգել Մունյոսն իրենց թիմերին 5 անգամ են դուրս բերել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ:

Placeholder
Ժոզե Մոուրինյոն կրկնեց Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը