Օտտավայում ցուցադրվել է տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի վերաբերյալ
Մշակույթ
16:26 10/04/2013

Օտտավայում ցուցադրվել է տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի վերաբերյալ

Կանադայում ՀՀ դեսպանությունը Օտտավայի հայ մշակութային կազմակերպության աջակցությամբ մասնակցել է Օտտավայի Ալգոնքինի կիրառական արվեստների և տեխնոլոգիաների քոլեջում կայացած «Մշակույթների տոն» ամենամյա միջոցառմանը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, տարբեր մշակույթների ներկայացմանն ուղղված այս միջոցառմանն իրենց տաղավարներով մասնակցել են շուրջ երկու տասնյակ դեսպանություններ և կազմակերպություններ:

ՀՀ դեսպանության տաղավարում ցուցադրվել են հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ, իսկ հայ կամավորները մատուցել են հայկական ուտեստներ: Ներկաներին ցուցադրվել է նաև տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի և մշակույթի վերաբերյալ:

 

Placeholder
Օտտավայում ցուցադրվել է տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի վերաբերյալ