Ա. Մարգարով. Ր. Հովհաննիսյանը հանդես է եկել որպես իրավիճակային առաջնորդ
Քաղաքական
12:46 11/04/2013

Ա. Մարգարով. Ր. Հովհաննիսյանը հանդես է եկել որպես իրավիճակային առաջնորդ

«Ինաուգուրացիան մեկն է, մյուսն իրադարձություն է, որի մասնակիցն  ինչ-որ գործողություն իրականացնող պարտված թեկնածու է»,- այսօր, անդրադառնալով ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Նա նշեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը այս պահին «վերադառնում են նորմալ վիճակի» և մայիսի 5-ին` Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց ընտրողների և հակառակորդներին պետք է ապացուցեն, որ իրենք գոյություն ունեն և ներկայացնում են որոշակի ուժ:

Պատասխանելով Ր. Հովհաննիսյանի քաղաքական կարիերայի վերաբերյալ հարցին, բանախոսը նշեց, որ այն շարունակվելու է և «ոչ միայն Ր. Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցությունը ևս ունի որոշակի ընտրազանգված, որը պատրաստ է շարունակել հանդես գալ որպես նրա կողմնակից»:

Ա. Մարգարովի բնութագրմամբ` դեկտեմբերի կեսից մինչև փետրվարի կեսերը Ր. Հովհաննիսյանը հանդես է եկել որպես իրավիճակային առաջնորդ:

Placeholder
Ա. Մարգարով. Ր. Հովհաննիսյանը հանդես է եկել որպես իրավիճակային առաջնորդ