Սոցիոլոգ. ԲՀԿ, ՕԵԿ ու Դաշնակցությունը կվերականգնեն իրենց ընտրազանգվածը
Քաղաքական
12:00 12/04/2013

Սոցիոլոգ. ԲՀԿ, ՕԵԿ ու Դաշնակցությունը կվերականգնեն իրենց ընտրազանգվածը

Ապրիլի 9-ից հետո «Ժառանգության» համակիրների տեսակարար կշիռը կրճատվել է 30 տոկոսով, և այսօր այս քաղաքական ուժին կսատարեն երևանցիների միայն 7-8 տոկոսը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ «Ժառանգության» ձայների «կորուստը» պայմանավորված է ոչ միայն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հիասթափությամբ, այլ նաև ակտիվ քաղաքականության մեջ ԲՀԿ, ՕԵԿ և Դաշնակցության վերադարձով:

«Այդ երեք կուսակցությունները Երևանի ավագանու ընտրությանը կարող են վերականգնել իրենց ընտրազանգվածը», - ասաց նա:

Ըստ բանախոսի՝ ավելի թույլ դիրքեր ներկայումս ունի Հայ ազգային կոնգրեսը, քանի որ վերջերս լուրջ տրանսֆորմացիայի ենթարկվեց և նեղացրեց իր գաղափարական բլոկը՝ սահմանափակվելով հին ՀՀՇ-ով:

Բանախոսի կանխատեսմամբ՝ Երևանի ընտրությունների արդյունքում՝ ճիշտ մարտավարության դեպքում կարող է մեծանա ՀՀԿ վարկանիշը:

Placeholder
Սոցիոլոգ. ԲՀԿ, ՕԵԿ ու Դաշնակցությունը կվերականգնեն իրենց ընտրազանգվածը