Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանում հրդեհվել է 30 տոննա հայկական կոնյակ տեղափոխող կցորդով բեռնատար: Այս մասին, ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, հաղորդել է տեղական հեռուստաընկերություններից մեկը: Դեռևս հայտնի չէ, թե որ ընկերությանն է պատկանում բեռը:
Գորի քաղաքի հրշեջ ծառայության տվյալներով, հրդեհը սկսվել է, երբ բեռնատարը գտնվել է Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղու վրա՝ «Ռուիս» թունելում: Նախնական վարկածով, միջադեպի պատճառ է հանդիսացել բեռնատարի անսարքությունը:
Ներկայումս թունելում անջատված է էլեկտրականությունը: Միջադեպի վայր են ժամանել հրշեջ ծառայություներն ու փրկարարները: Տուժածների մասին չի հաղորդվում: