Ավիացիան` Հարություն Փամբուկյանի՞ն
Օրվա մամուլ
09:29 12/04/2013

Ավիացիան` Հարություն Փամբուկյանի՞ն

«Ժողովուրդը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է սկսել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի հետ, որպեսզի «Արմավիա»-ի սննկացումից հետո նա կազմակերպի ավիացիոն ուղևորափոխադրումներ իրականացնելու գործը՝ համապատասխան ներդրումներով:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է լուրերը. «Ոչ, ոչ... նրան ոչ տեսել ենք, ոչ էլ բանակցություններ ենք վարում»:

Placeholder
Ավիացիան` Հարություն Փամբուկյանի՞ն