Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքահայ գործիչ. «ժամանակն է, որ Թուրքիայում լինի հայ համայնքապետ, հույն ոստիկան, հրեա սպա»
Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ հայ, հայկական համայնքի առաջատար ներկայացուցիչներից Թաթյոս Բեբեքը, հարցազրույց տալով թուրքական «Բիանեթ» լրատվական կայքին, անդրադարձել է Թուրքիայի աշխարհիկությանը, սահմանադրական բարեփոխումներին, հասարակական կյանքի բարելավմանը:
Նա ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների հարցը տակավին չլուծված է մնում Թուրքիայում: Բոլոր քաղաքացիների իրավահավասարության մասին խոսքերն ու ձևակերպումները մնացել են օրենքների մեջ ու թղթերի վրա: Մինչդեռ պետք է դրանք իրական կյանքում դրսևորվեին:
«Կարիք կա, որ դրանք թղթի վրայից կյանքի կոչվեն ու դրսևորվեն գործնականում»:
Սահմանադրական նախապատրաստվող բարեփոխումների վերաբերյալ Բեբեքը հույս է հայտնել, որ բարեփոխումներից հետո սահմանադրությունը կապահովի Թուրքիայի բոլոր քաղաքացիների հավասարությունն ու իրավահավասարությունը` անկախ ազգային պատկանելությունից: Չեն լինի խտրականություններ ոչ մի հարցում:
«Արդեն ժամանակն է: Օրինակ` պետք է մի հայ լինի համայնքի ղեկավար, մի հույն` ոստիկան, մի հրեա` սպա, մի սիրիացի` խորհրդական»,- նշել է Բեբեքը: