Հայաստանի մշակույթի նախարարը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք ԵՄ մշակույթի նախարարների գիտաժողովին
Մշակույթ
15:24 13/04/2013

Հայաստանի մշակույթի նախարարը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք ԵՄ մշակույթի նախարարների գիտաժողովին

Ապրիլի 15-16-ը Մոսկվայում տեղի է ունենալու Եվրամիության անդամ երկրների մշակույթի նախարարների 10-րդ գիտաժողովը: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»` հղում անելով ՌԴ մշակույթի նախարարության տեղեկատվական քաղաքականության բաժնի ղեկավար Վադիմ Դուդային:

Ըստ նրա, կոնֆերանսին մասնակցելու են նաև ԱՊՀ երկրների մշակույթի նախարարները: «Մենք սպասում ենք Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի մշակույթի նախարարներին: Նաև, մեզ համար կարևոր է, որ միջոցառմանը մասնակցելու է Վրաստանի մշակույթի նախարարը: Դա շատ կարևոր նշան է»,-ասել է Դուդան` հավելելով, որ չնայած քաղաքական տարաձայնություններին, մշակույթը կարող է լինել շփումների ընդհանուր հարթակ:
Նա նշել է, որ գիտաժողովի մասնակիցները կառավարությունների ուշադրությունը հրավիրելու են մշակույթի ոլորտի զարգացման վրա, ոլորտում ներդրում կատարելու թեմա են բարձրացնելու:

Մոսկվայում հավաքվելու են ավելի քան 230 պատվիրակությունները 50 երկրից, 22 երկիր ներկայացված է լինելու մշակույթի նախարարների և պետքարտուղարների մակադրակով:
Կոնֆերսանը կազմակերպվում է Եվրամիության նախաձեռնությամբ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ և Ռուսաստանում այն անցկացվում է առաջին անգամ:

Placeholder
Հայաստանի մշակույթի նախարարը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք ԵՄ մշակույթի նախարարների գիտաժողովին