Պաշտոնանկ արվող նախարարների անունները հայտնի են
Օրվա մամուլ
09:11 13/04/2013

Պաշտոնանկ արվող նախարարների անունները հայտնի են

Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնարկել էր առաջիկայում կառավարության կազմում երկու նախարարի փոփոխության մասին»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Աբրահամյանի ակնարկած երկու նախարարներից մեկը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է, մյուսը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

Թերթի տեղեկություններով՝ Վ. Գաբրիելյանն ինքն այլևս չի ցանկանում պաշտոնավարել, քանի որ հոգնել է նախարարի կարգավիճակից։ Իսկ Ա. Հարությունյանի հարցն այլ է. ըստ թերթի տեղեկությունների` նրանից դժգոհություն կա։ Ու հիմա նա ակտիվորեն հանդիպում է տարբեր շրջանակների՝ խնդրելով զբաղվել իր լոբբինգով։
Հարությունյանին պաշտոնանկ անելու լուրը ՀՀԿ-ից ոչ հերքել, ոչ էլ հաստատել են՝ ասելով, որ նման հարց դեռ չեն քննարկել:

Placeholder
Պաշտոնանկ արվող նախարարների անունները հայտնի են