Արմեն Մարտիրոսյան. Եթե Տեր-Պետրոսյանը գար, Րաֆֆի Հովհաննիսյանը նրա հետ աղոթք կաներ
Քաղաքական
16:00 13/04/2013

Արմեն Մարտիրոսյան. Եթե Տեր-Պետրոսյանը գար, Րաֆֆի Հովհաննիսյանը նրա հետ աղոթք կաներ

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գար այնտեղ, ապա կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ աղոթք կաներ, և ոչ թե Վլադիմիր Գասպարայանի: Արձագանքելով այսօր ՀԱԿԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին`  Panorama.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Մինչ աղոթքը, երկար ժամանկահատված կար միանալ ժողովրդին, ինչպես դա արեցին «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը 2008-ին: Բայց ես ՀԱԿ-ից որևէ պատգամավոր չտեսա ապրիլի 9-ին, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չէ»,-ասաց Մարտիրոսյանը:

Նկատենք, որ այսօր համագումարին ներկա չէր ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Ժառանգության» փոխնախագահն ասաց, իրենց էլ հրավեր չի եղել:

Համաձա՞յն է Մարտիրոսյանը Տեր-Պետրոսյանի այն գնահատականին, թե Հովհաննիսյանի հանրահավաքների մասնակիցների մեծ մասը եղել են ՀԱԿ ակտիվիստները, նա արձագանքեց.
«ՀԱԿ ակտիվիստները եթե այքան շատ էին, թող իրենց վերջին հանրահավաքների ժամանակ այդքան լինեին»:

 

 

Placeholder
Արմեն Մարտիրոսյան. Եթե Տեր-Պետրոսյանը գար, Րաֆֆի Հովհաննիսյանը նրա հետ աղոթք կաներ