Սպասվում է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը
Քաղաքական
09:07 13/04/2013

Սպասվում է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը

Այսօր, ապրիլի 13-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը: ՀԱԿ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախատեսվում են Կոնգրեսի ղեկավար կազմի և ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները:

Այսօր կայանալիք հիմնադիր համագումարում կհաստատվի Հայ ազգային կոնգրես կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը, կընտրվեն կուսակցության ղեկավար մարմինները:

Placeholder
Սպասվում է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը