Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հզոր արևային փոթորիկը այսօր և առաջիկա մի քանի օրերի ընթացքում կծածկի երկիր մոլորակը` վտանգելով էլեկտրական սարքավորումների բնականոն աշխատանքը, ինչպես նաև ազդելով մարդկանց ինքնազգացողության վրա։ Այս մասին է հաղորդում Итар-Тасс լրատվական գործակալությունը:
Ըստ Բրիտանացի գիտնական Կրիս Դեբիի կանխատեսումների` փոթորիկի գագաթնակետը կլինի շաբաթ օրվա գիշերային ժամերը:
«Արևի վրա տեղի ունեցած հզոր ջերմամիջուկային ժայթքումից հետո շիկացած մատերիայի միլիարդավոր տոննաներ ներկայում մեծ արագությամբ անցում են տիեզերքով։ Այդ զանգվածի մի մասը, որն ունի սեփական հզոր էլեկտրամագնիսական դաշտ, կխաչվի Երկրի մթնոլորտի վերին շերտերի և մագնիսական դաշտի հետ։ Այս ամենի արդյունքում երկնքում կառաջանա վառ լուսավորում, որը տեսանելի կլինի Եվրոպայի հյուսիսիային մասից»,-նշել է Կրիս Դեբին: