Քուվեյթի նախարարը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ ծրագրերի և միջոցառումների կյանքի կոչմանը
Քաղաքական
18:33 15/04/2013

Քուվեյթի նախարարը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ ծրագրերի և միջոցառումների կյանքի կոչմանը

 Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն այսօր հանդիպել է այդ երկրի տեղեկատվության նախարար, երիտասարդության հարցերի պետնախարար շեյխ Սալման Սաբահ Սալեմ Ալ-Համուդ Ալ-Սաբահի հետ, ով համատեղում է նաև մշակույթի նախարարի գործառույթները:  Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվության բնագավառում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները: 

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել հայ-քուվեյթյան փոխգործակցության ներկա մակարդակի խորացմանն ու ընդլայնմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև մշակույթի բնագավառում արձանագրված առաջընթացին, ինչի կապակցությամբ նախարարն իր աջակցությունն է հայտնել նախատեսվող ծրագրերի և միջոցառումների հետագա կյանքի կոչմանը:

Իր հերթին Դեսպան Չարչօղլյանն անդրադարձել է վերջերս Քուվեյթի  լրատվական ազգային գործակալության պատվիրակության՝ Երևան կատարած այցելության արդյունքներին՝ կարևորելով վերջինիս և «Արմենպրես»-ի միջև ստորագրված համագործակցության փաստաթուղթը որպես խոստումնալից սկիզբ տեղեկատվության ոլորտում կապերի հետագա ընդլայնման համար:

Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային նշանակության հարցեր:

Placeholder
Քուվեյթի նախարարը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ ծրագրերի և միջոցառումների կյանքի կոչմանը