Բոստոնի ռումբերը կարող էին աշխատել բջջային հեռախոսների միջոցով (Տեսանյութ)
Իրավունք
14:55 16/04/2013

Բոստոնի ռումբերը կարող էին աշխատել բջջային հեռախոսների միջոցով (Տեսանյութ)

ԱՄՆ-ի անվտանգության մարմինները ենթադրում են, որ Բոստոնի երկու պայթուցիկները կարող էին գործողության մեջ դրվել բջջային հեռախոսների միջոցով: Արդեն ուսումնասիրվել է այն հեռախոսների բազան, որոնցից զանգ է եղել կամ հաղորդագրություն է ուղարկվել Բոստոնում հնչած ահաբեկչական պայթյունների ժամանակ: Մեծ է հավանականությունը, որ հենց նման կերպ են պայթեցվել ռումբերը:

Առայժմ պատասխան չկա, թե ով կարող էր պայթեցնել դրանք, և որոնք են հրեշավոր այդ հանցագործության մոտիվները: Ներկա պահին անհնար է ասել` արդյոք դա ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերի ձեռքի գործն է: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նույնպես զգուշավոր է իր գնահատականներում:

Հիշեցնենք, որ պայթյունը գրանցվել է այն բանից 3 ժամ հետո, երբ մարաթոնի վերջին մասնակիցը հատել է եզրագիծը: Մի քանի վայրկյան անց Բոստոնի նույն շրջանում կատարվել է երկրորդ պայթյունը:

Ավելացնենք, որ բոստոնյան մարաթոնն աշխարհի ամենահեղինակավոր մարզական միջոցառումներից մեկն է: Այս տարի այն անցկացվում էր 117-րդ անգամ, և նրան մասնակցում էին 24 հազար մարզիկներ:

Զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվում: Աղբյուրները նշում են միայն, որ շատ մարզիկներ հիվանդանոց են տեղափոխվել առանց վերջույթների…

Placeholder
Բոստոնի ռումբերը կարող էին աշխատել բջջային հեռախոսների միջոցով (Տեսանյութ)