Մամլո խոսնակը հերքում է. Տարոն Մարգարյանը «Հարսնաքար»-ում խնջույք չի կազմակերպել
Օրվա մամուլ
09:52 16/04/2013

Մամլո խոսնակը հերքում է. Տարոն Մարգարյանը «Հարսնաքար»-ում խնջույք չի կազմակերպել

«Չորրորդ ինքնիշխանությունը» ահազանգ է ստացել, որ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի պոլիկլինիկաների գլխավոր բժիշկներին հրավիրել է «Հարսնաքար» ռեստորան, որտեղ ճոխ կերուխում է կազմակերպել:

Մարգարյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը երեկ թերթի հետ զրույցում նման միջոցառման կազմակերպման փաստը հերքել է՝ ասելով, որ շաբաթ օրը Տարոն Մարգարյանը մինչև ուշ ժամը Շենգավիթ վարչական շրջանում բակային հանդիպումների է եղել, կիրակի օրն էլ մասնակցել է համաքաղաքային ծառատունկին:

Placeholder
Մամլո խոսնակը հերքում է. Տարոն Մարգարյանը «Հարսնաքար»-ում խնջույք չի կազմակերպել