Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարլ Ֆաբերժեի արծաթե զարդարանքով վարդագույն ճենապակուց սկահակը, որը պատկանել է ռուսական վերջին՝ Նիկոլայ երկրորդ ցարին, Նյու Յորքում Christie's աճուրդային տան կազմակերպած աճուրդում վաճառվել է 483 հազար դոլարով, ինչը զգալիորեն գերազանցել է աճուրդի կազմակերպիչների սպասելիքները: Կայսեր ունեցվածքի 1908 թվականի ցանկում արծաթե արծիվներով զարդարված սկահակի արժեքը նշված է 580 ռուբլի:
Այսօրվա փորձագիտական գնահատականով, այն արժե 150-250 հազար դոլար: Սկահակը նախատեսվել է որպես նվեր Նիկոլայ երկրորդի կողմից, սակայն այդպես էլ մնացել է պահեստում մինչև 1917 թվական: