ABBA խմբի անդամներն ու DJ Ավիչին գրել են «Եվրատեսիլ 2013»-ի օրհներգը
Մշակույթ
10:43 16/04/2013

ABBA խմբի անդամներն ու DJ Ավիչին գրել են «Եվրատեսիլ 2013»-ի օրհներգը

ABBA խմբի անդամներ Բյորն Ուլվեուսը և Բեննի Անդրսոնը գրել են «Եվրատեսիլ 2013»-ի օրհներգը՝ «We Write the Story» վերնագրով: Նրանք համագործակցում են շվեդ DJ և պրոդյուսեր Ավիչի հետ: Ստեղծագործությունն առաջին անգամ հնչելու է հենց երաժշտական մրցույթի եզրափակչի բացման ժամանակ: Այս մասին տեղեկանում են մրցույթի պաշտոնական կայքից:

ABBA-ն 1974 թվականին հաղթել է  Եվրատեսիլ» մրցույթում՝ այսպիսով լինելով առաջինը, ով հաղթանակ էր բերել Շվեդիային:

Եվրատեսիլ-2013-ն անցկացվելու է Շվեդիայի Մամլո քաղաքում մայիսի 14-18-ը:

Placeholder
ABBA խմբի անդամներն ու DJ Ավիչին գրել են «Եվրատեսիլ 2013»-ի օրհներգը