Մուրմանսկում սպանվել է հայ գործարար Վարդան Սարգսյանը
Օրվա մամուլ
09:22 16/04/2013

Մուրմանսկում սպանվել է հայ գործարար Վարդան Սարգսյանը

Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ռուսաստանի Մուրմանսկ քաղաքում սպանվել է հայազգի գործարար Վարդան Սարգսյանը:

«Ժամանակը» գրել է, որ Սարգսյանը մինչև վերջին ժամանակները ղեկավարում էր «Էլբրուս» ՍՊԸ-ն: Ըստ այլ աղբյուրների տեղեկատվության՝ մահացածը Կոլսկի գարեջրի գործարանի համասեփականատերն էր: Սարգսյանի վրա երկու անգամ կրակել են տրավմատիկ ատրճանակից՝ գոտկատեղից ներքև: Նա մահացել է շտապ օգնության մեքենայի մեջ:

Placeholder
Մուրմանսկում սպանվել է հայ գործարար Վարդան Սարգսյանը