Ռունին մտադիր է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
Աշխարհում
14:12 16/04/2013

Ռունին մտադիր է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետն իր ներկայիս ակումբի հետ: Նա մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը և գերադասում է շարունակել ելույթներն անգլիական Պրեմիեր լիգայում:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2015 թ., իսկ նրա շաբաթական աշխատավարձը կազմում է 250 հազար ֆունտ ստեռլինգ:

 

Placeholder
Ռունին մտադիր է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ