Թուրք կանայք հրաժարվում են սեքսից
Տարածաշրջան
12:13 16/04/2013

Թուրք կանայք հրաժարվում են սեքսից

Թուրքիայի Քոնյա քաղաքում գործող, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Şefkat-Der» կազմակերպության նախագահ Հայրեթթին Բուլանը, որպես կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի միջոց, կանանց կոչ է արել 41 օր հրաժարվել սեքսից, ինչպես նաև տնային գործերից:

Ըստ  «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքի` Բուլանը նշել է, որ բողոքի ակցիայի մասնակիցները ապրիլի 22-ին կհավաքվեն Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում:

Նշենք որ, օրեր առաջ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Այլին Նազլըաքան տարածել է մամլո հաղորդագրություն 2013-ի առաջին եռամսյակում Թուրքիայում կանանց նկատմամբ գործադրված բռնությունների մասին: Հրապարակված տվյալների համաձայն` 2013 թվականի հունվար-փետրվար-մարտ ամիսներին արձանագրվել են ներքոնշյալ ցուցանիշները.
• Սպանվել է 33 կին և 4 երեխա:
• Բռնաբարվել է 38 կին:
• Բռնություն է կիրառվել 65 կնոջ և 2 երեխայի նկատմամբ:
• Ճնշումների է ենթարկվել 45 կին:

Placeholder
Թուրք կանայք հրաժարվում են սեքսից