Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով 11 անգամ դարձել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի հաղթող, խոսել է այն մասին, թե մարզական կարիերայի ավարտից հետո ինչով է մտադիր զբաղվել:
«Ինձ դուր է գալիս սպորտը, և դա կլինի սպորտի հետ կապված ինչ-որ բան: Ես դրանում վստահ եմ: Եթե անգամ այն ոչ մի կապ չունենա թենիսի հետ, ինչ-որ կապ կունենա սպորտի հետ:
Իհարկե, ինձ դուր է գալիս հանգստանալ և ժամանակ անցկացնել Մալյորկայում, սակայն ես ակտիվություն եմ սիրում: Անպայման պետք է ինչ-որ բանով զբաղվեմ, տարբեր նախագծեր մշակեմ, մոտիվացիա ունենամ, քանի որ չեմ սիրում փռվել բազմոցին և հեռուստացույց դիտել: Չեմ բացառում, որ կարող եմ նաև մարզիչ դառնալ, բայց հիմա հստակ ոչինչ ասել չեմ կարող: Վստահ եմ, որ մենք Մալյորկայում կկառուցենք թենիսի ակադեմիա: Այդ նախագիծն ինձ լրացուցիչ մոտիվացիա է հաղորդում, քանզի շատ եմ ուզում իրականացնել այն: Ուզում եմ հետագայում էլ թենիսի հետ կապված որոշ բաներ անել: Չգիտեմ` կդառնա՞մ, արդյոք, մարզիչ, թե՞ ոչ, սակայն ինձ դուր են գալիս երեխաները և սպորտը»,- հայտարարել է 26-ամյա Նադալը: