ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավարին
Քաղաքական
13:38 17/04/2013

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավարին

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին /Շվեյցարիա/: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում Նիկոլաս Ֆլյորին ներկայացրել է առաքելության ծրագրերն առաջիկա շրջանի համար: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա ԿԽՄԿ առաքելության նախկին ղեկավար Ռոման Պարամոնովին՝ ԼՂՀ-ում իր պաշտոնավարման շրջանում իրականացրած աշխատանքների համար և պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցություն ցուցաբերելու հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը:

Placeholder
ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավարին