Տեղումները կշարունակվեն
Օրվա թեմա
09:14 17/04/2013

Տեղումները կշարունակվեն

ԱԻՆ-ը զգուշացնում է, որ ապրիլի 17-21-ին գիշերը Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում հնարավոր է ջերմաստիճանի անկում օդում մինչև 0...-2°C:

ՀՀ տարածքում ապրիլի 17-21-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ամպրոպ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում թաց ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը ապրիլի 17-ին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում մինչև 5-7 աստիճանով:

Երևանում ապրիլի 17-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Placeholder
Տեղումները կշարունակվեն