Լևոն Արոնյանը` Ալյոխինի հուշամրցաշարում
Սպորտ
18:39 18/04/2013

Լևոն Արոնյանը` Ալյոխինի հուշամրցաշարում

Լևոն Արոնյանը ապրիլի 21-ից մինչև մայիսի 1-ը կմասնակցի Փարիզում և Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարին: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

Արոնյանի մրցակիցները կլինեն Անանդը, Կրամնիկը, Սվիդլերը, Գելֆանդը, Ադամսը, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ֆրեսինեն, Վիտյուգովը:

Առաջին 5 տուրերը կկայանան ապրիլի 21-25-ը Փարիզում` Լուվրի թանգարանում, իսկ եզրափակիչ 4-ը` ապրիլի 28-ից մինչև մայիսի 1-ը` Սանկտ Պետերբուրգի ռուսական պետական թանգարանում:
 

Placeholder
Լևոն Արոնյանը` Ալյոխինի հուշամրցաշարում