Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին վերջինս գրել է իր «schiff.house.gov» կայքէջում:
«Հարգելի նախագահ: Հաջորդ շաբաթ նշվելու է 1.5 միլիոն հայերի` տղամարդկանց, կանանց և երեխաների համակարգված մահվան 98-րդ տարելիցը և ես կոչ եմ անում Ապրիլի 24-ին Ձեր ամենամյա ուղերձում մահվան քարոզարշավը վկայակոչել որպես ցեղասպանություն:
1915թ գարնանը Օսմանյան կայսրությունը սանձազերծեց Անատոլիայի արևելյան մասում բնակվող հայերի ջարդերի դաժան արշավ` անապատում բռնի երթեր, բռնաբարության և թալան: 1923 թ.-ին մեկ ու կես միլիոն հայեր զոհվել են, և աշխարհի ամենահին քրիստոնեական ազգն էլ կոտորվել է, վերապրածներն էլ սփռվել են ամբողջ աշխարհով մեկ:
Որպես սենատոր դուք հաճախ խոսում էիք Օսմանյան կայսրության ձեռքով հայերի ջարդերը որպես ցեղասպանություն որակելու մասին, մի տեսակետ, որը կիսում են պատմաբանների ճնշող մեծամասնությունը, այդ թվում`մի շարք նշանավոր թուրք պատմաբաններ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Միացյալ Նահանգների բազմաթիվ տեղական և նահանգային կառավարություններ, ինչպես նաև աշխարհի մի շարք կառավարություններ:
Կոչ եմ անում Ձեզ՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այս տարվա ձեր հայտարարության մեջ, տեղի ունեցածն անվանել ցեղասպանություն»,- նշել է նա: