Ավագանու թեկնածու. Մեր հիմնական մրցակիցը իշխանությունն է` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը
Քաղաքական
13:55 19/04/2013

Ավագանու թեկնածու. Մեր հիմնական մրցակիցը իշխանությունն է` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը

«ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն այսօր այնպիսի ընդդիմադիր բառապաշար ունեն, որ մենք էլ ենք «նախանձում»: Մեր հիմնական մրցակիցը իշխանությունն է` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը: Նրանք հավասարապես մեր մրցակիցներն են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքի ցուցակի երկրորդ համարը` Անահիտ Բախշյանը:

Նա ասաց, որ ընտրություններից հետո իրենք կհամագործակցեն ցանկացած ուժի հետ, երբ խոսքը վերաբերում է քաղաքացու շահերին, իսկ քաղաքապետի ընտրության ժամանակ միայն ընդդիմադիր թեկնածուի շուրջ կարող են համագործակցության գալ:

Ըստ Ա. Բախշյանի, եթե Երևանի քաղաքապետը լինի ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, հակակշիռ կստեղծվի երկրի նախագահի քաղաքական ուժին ու այդ հակակշռության արդյունքում կշահի պետությունը, կազդի նաև կառավարության որոշումների վրա:

Placeholder
Ավագանու թեկնածու. Մեր հիմնական մրցակիցը իշխանությունն է` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը