Մրցույթներ՝ «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»
Կրթություն, գիտություն
09:37 19/04/2013

Մրցույթներ՝ «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի ապրիլի 17-ի N 407-Ա/Ք հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի անցկացման կարգը, անվանակարգերի բնութագրիչները, հարցաշարերը, արձանագրային թերթերը և ամփոփաթերթը:
Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից:

Մրցույթի նպատակն է` նպաստել Հայաստանի Հանրապետությանան նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժի դերի, նշանակության, վարկի և հեղինակության բարձրացմանը` ազգի սերունդներին կրթելու, դաստիարակելու գործում` բացահայտելով մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, տաղանդաշատ, ստեղծագործական աշխատանք կատարող նախադպրոցական կրթության ոլորտի ղեկավար և մանկավարժական կադրերին, տարածելով նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, խթանելով հասարակության մեջ մանկավարժի հեղինակության բարձրացումը:
Մրցույթներն անցկացվում են Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու աջակցությամբ:

Placeholder
Մրցույթներ՝ «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ»