Անչելոտտին կարող է փոխարինել Մոուրինյոյին «Ռեալում»
Աշխարհում
12:03 20/04/2013

Անչելոտտին կարող է փոխարինել Մոուրինյոյին «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն ակնարկել է, որ ակումբի ներկայիս ղեկավարությունը քննարկում է հաջորդ մրցաշրջանում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի նշանակման հնարավորության հարցը: Նա նաև խոսել է Խաբի Ալոնսոյի մասին:

«Խաբի Ալոնսոն «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստներից մեկն է, և նրան մեկ ուրիշով փոխարինելը շատ բարդ խնդիր է,- Վալդանոյի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Անչելոտտին փորձառու մարզիչ է, լավ է հասկանում աստղային ֆուտբոլիստներին և կարողանում է աշխատել նրանց հետ: Գերազանց մասնագետ է: Եվ չնայած 53 տարեկան է, ամեն տարի շարունակում է կատարելագործվել: Ես նրա հետ, ի դեպ, դեռ 2008 թ. էի ցանկանում պայմանագիր ստորագրել, իսկ «Ռեալի» ներկայիս ղեկավարությունը միայն այսօր է խոսում նրա հետ պայմանագրի ստորագրման հնարավորության մասին»:

Placeholder
Անչելոտտին կարող է փոխարինել Մոուրինյոյին «Ռեալում»