Ա.Աշոտյանի հանձնարարականը մարզպետներին ու քաղաքապետին` «Վերջին դասը»  դարձնել տոն
Կրթություն, գիտություն
18:20 23/04/2013

Ա.Աշոտյանի հանձնարարականը մարզպետներին ու քաղաքապետին` «Վերջին դասը» դարձնել տոն

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր գրությամբ դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ ակնկալելով համապատասխան հանձնարարական իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ բացառելով պարտադրված դրամահավաքի որևէ դրսևորում՝ ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ մայիսի 24-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս »միջոցառումը սովորողների համար իրական տոն դարձնելու, միջոցառումները դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով անցկացնելու համար:

Ըստ ԿԳ նախարարության ` նույնաբովանդակ շրջաբերական է ուղարկվել նաև ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին:
 

Placeholder
Ա.Աշոտյանի հանձնարարականը մարզպետներին ու քաղաքապետին` «Վերջին դասը» դարձնել տոն