«BlackBerry Complete»՝ ծառայությունների փաթեթ կանխավճարային բաժանորդների համար
Տնտեսություն
12:38 23/04/2013

«BlackBerry Complete»՝ ծառայությունների փաթեթ կանխավճարային բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է կանխավճարային բաժանորդների համար ստեղծված` սոցիալական շփման և ինտերնետային ծառայությունների «BlackBerry Complete» փաթեթը, որն ակտիվացնելով` բաժանորդը ստանում է.

• BlackBerry® պրոֆիլին մեկ Էլեկտրոնային վեբ-փոստ հասցե կցելու հնարավորություն. այս հասցեի նամակագրությունը կարելի է վարել անմիջապես սմարթֆոնից՝ առանց մուտք գործելու համապատասխան վեբ կայքը
• BlackBerry® Էլեկտրոնային հասցե ([email protected]). այս հասցեով ուղարկվող հաղորդագրությունները բաժանորդը կստանա իր սմարթֆոնին իրական ժամանակում և հենց սմարթֆոնից էլ կարելի է վարել ամբողջ նամակագրությունը
• Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry® Messenger-ի, ինչպես նաև հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված` ակնթարթային հաղորդագրությունների այլ ծրագրերի շնորհիվ
• Շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի և MySpace-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով
• Ներառված ինտերնետ:

«BlackBerry Complete» փաթեթ կարելի է ակտիվացնել 1 օրով, 1 շաբաթով կամ 1 ամսով: Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի համապատասխան գումար, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի:
 

Փաթեթ
Գործողության ժամկետ
(օր)
Ներառված ինտերնետ
(ՄԲ)
Արժեք
(դրամ)
«BlackBerry Complete 1»
1
5
120
«BlackBerry Complete 7»
7
50
1000
«BlackBerry Complete 30»
30
500
3600

Placeholder
«BlackBerry Complete»՝ ծառայությունների փաթեթ կանխավճարային բաժանորդների համար