Տ.Ուրիխանյան. ԲՀԿ առաջնորդը իշխանության հետ առնչություն չունի
Քաղաքական
11:57 23/04/2013

Տ.Ուրիխանյան. ԲՀԿ առաջնորդը իշխանության հետ առնչություն չունի

«ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ չունի գաղափարական, բարոյական և այլ հակասություններ: Կարևորը, որ դա բխի ժողովրդի շահերից»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Անդրադառնալով մրցակցային պայմաններին, պատգամավորը նշեց, որ ՀՀԿ-ի որոշ գործընկերներ չեն տարանջատում անհատի և կուսակցության գործունեությունը. «Նորից եմ հիշեցնում, որ սա կուսակցությունների ընտրություն է, և քաղաքացին քվեաթերթիկում տեսնելու է կուսակցությունների անունները»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է ծրագրային դրույթներին, ապա ԲՀԿ-ն երևանցուն բավականին լուրջ ծրագիր է առաջարկում. «Քաղաքացին շատ լավ տեսնում և հասկանում է, թե ինչ է անում այս կամ այն կուսակցությունը: Մենք իրականում քաղաքը կկանաչապատենք և կլուծենք այլ խնդիրներ»,- շեշտեց նա:

Նա ևս իր հերթին ընդգծեց, թե ԲՀԿ առաջնորդը իշխանության հետ առնչություն չունի:

 

Placeholder
Տ.Ուրիխանյան. ԲՀԿ առաջնորդը իշխանության հետ առնչություն չունի