Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխատակազմի ղեկավար. «Անհայտ անձինք առանց թույլտվության մուտք են գործել նախագահի նստավայր»
Երեկ` ապրիլի 24-ին, Վրաստանի նախագահի նորանշանակ աշխատակազմի ղեկավար Անդրե Բարնովը հայտարարություն է արել, որի համաձայն անհայտ անձինք առանց թույլտվության մուտք են գործել նախագահի նստավայր:
Այս մասին հաղորդում է վրացական «maestro.ge» կայքը:
Ա.Բարնովի խոսքով` այդ անձինք մուտք են գործել նախագահի նստավայր այն մուտքով, որով իրավունք ունեն անցնեն միայն նախագահը, վարչապետը և եկեղեցու առաջնորդը:
Ի պատասխան վերոնշյալ հայտարարությանը` Վրաստանի Պետական պահպանության հատուկ ծառայությունը հայտնել է, որ նախագահական նստավայր մուտք է գործել երկու անձնավորություն, որոնք հանդիսանում են պետական պահպանության ծառայության աշխատակիցներ և իրականացնում են կապի միջոցների և ծառայությունների սպասարկում: Խնդիրն այն էր, որ խաթարվել էր աշխատակազմի հեռախոսահամարներից մեկը, որի վերականգնման համար անհրաժեշտություն էր առաջացել մուտք գործել նստավայր:
Ա.Բարնովը, սակայն, հայտարարել է, որ Պետական պահպանության հատուկ ծառայությունը իրավունք չուներ առանց աշխատակազմի ղեկավարի հետ համաձայնության թույլ տար այդ անձանց մուտքը նստավայր: Բացի այդ վերջինս նաև մեղադրել է կառավարությանը գաղտնալսումներ իրականացնելու մեջ:
Հիշեցնենք, որ 2013թ. փետրվարին ուժի մեջ էր մտել «Պետական պահպանության հատուկ ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որի համաձայն՝ տվյալ ծառայությունը նախագահի ենթակայությունից անցնում է վարչապետի ենթակայության տակ: