«Ցեղասպան թուրքն այսօր Հրանտ Դինք է նահատակում». Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ Իրանից (տեսանյութ)
Քաղաքական
14:08 25/04/2013

«Ցեղասպան թուրքն այսօր Հրանտ Դինք է նահատակում». Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ Իրանից (տեսանյութ)

Ինչպես Panorama.am-ը տեղեկացրել էր՝ իրանահայ համայնքը նախօրեին Թուրքիայի դեսպանության առջև բողոքի ցույց էր կազմակերպել:  Բողոքի ցույցին մասնակցող իրանահայերը, մոտենալով Թուրքիայի դեսպանությանը, հայտարարել են. «Նայե՛ք ցեղասպան թուրքի երեսին, որն այսօր Հրանտ Դինք է նահատակում, բարձրացրե ՛ք ձեր բռնուցքը և թող լսեն փակ պատուհանների հետևից մեր ձայնը»:

Այնուհետև մի քանի անգամ պարսկերենով վանկարկել են «Մա՛հ ֆաշիստական Թուրքիայի կառավարությանը» կարգախոսը:
Բողոքի ցույցի ավարտին ընթերցվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:

Նախորդող հրապարակումներ՝
Հայոց ցեղասպանության հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը

Իրանի Մեջլիսի փոխնախագահը՝ թուրքերին. «Հայերի արյամբ շաղախվածի ձեռքը այսօր Սիրիայի ժողովրդի արյամբ է շաղախվում»

ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավորը բարձրացրել է Իրանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Placeholder
«Ցեղասպան թուրքն այսօր Հրանտ Դինք է նահատակում». Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ Իրանից (տեսանյութ)